Կերպարվեստն ու տեխնոլոգիան հանրակրթությունում

  01 HI╠çKMET ONAT Salacak'ta Sabah.jpgԻնչպես գիտենք արվեստի տեսակները երեքն են՝ տեսողական, լսողական և դրամատիկ: Տեսողական արվեստի ուսուցման հիմնական թեմաներից մեկը անհատի մտածողության, ինքնարտահայտման դրսևորումն է: Սովորողները հայտնաբերելով իրենց ունակությունները, էսթետիկ և քննադատական կողմերը, գտնում են օրիգինալ լուծումներ: 

  Երեխաների մոտ նախ և առաջ ենթագիտակցության մեջ սահմանված զգացմունքների արտացոլումը ապահովում է կերպարվեստը, որը վիզուալ արվեստում նշանակալի տեղ է զբաղեցնում:   Կերպարվեստը հոգևոր հանգստություն է փոխանցում, կարգապահություն է ձևավորում յուրաքանչյուրի մոտ: Այն ուղերձները, որոնք ցանկանում են փոխանցել հանրությանը, անում են տեսողական արվեստների միջոցով: Բացի այդ պետք է նշել, որ տեսողական արվեստների շնորհիվ, հնարավոր է բուժել որոշ հոգեկան հիվանդություններ:[1]

  Կերպարվեստը զգացմունքների և գաղափարների տարբեր էսթետիկ կանոնների շրջանակում տարատեսակ գույների, երանգների միջոցով թղթի, կտավի վրա գրիչի կամ էլ մի շարք ներկերի մշակումն է: Մեթոդը, միջոցը, ներկը, նյութը ընտրվում է զգացողությամբ:[2]

  Օրինակ՝ Թուրքիայում մեծ համբավ վայելող «Ըրմաք» կրթահամալիրում շաբաթվա ընթացքում մեկական դասաժամ է հատկացվում կերպարվեստին և տեխնոլոգիային: [3]

 Թուրքիայից մի սովորող կերպարվեստի մասին նշում է հետևյալը. «Յուրաքանչյուրը իր ինտուիցիայով է սկսում նկարել և պատկերացնել կերպարվեստը: Նկարելու համար պարտադիր չէ օժտված լինես հատուկ ունակություններով: Մենք՝ երեխաներս զգում ենք նկարելու կարիքը: Նկարելով արտահայում ենք մեզ: Բոլոր երեխաները նկարում են այն, ինչ զգում են, մտածում են և երազում են: Շարունակաբար նկարելով, զարգացնում են ինքնավստահությունը: Կերպարվեստը զարգացնում է երեխաների ինտելեկտը: Կերպարվեստը արվեստի մի մասն է և ես էլ իր մի մասնիկը»:[4]

  «Տեսողական արվեստների ուսուցումը նախադպրոցական երախներին»  գրքի հեղինակ Օրհաները նշում է, որ տեսողական արվեստին տիրապետելով, երեխան զարգացնում է մի շարք հմտություններ, ինչպիսիք են՝

  • բարձրացնում է իմացական-ճանաչողական մակարդակը
  • կարողանում է տարանջատել նմանություններն ու տարբերությունները
  • առանձնացնում է գույները և ձևերը
  • գաղափարներն արտահայտում է ուղիղ ձևով
  • զարգացնում է ընտրության կատարման և որոշման հմտությունները
  • արտահայտում է խոհերը
  • զարգացնում է տեսողական հիշողությունը
  • ստողծում է գեղարվեստի նմուշներ, զարգացնում է երևակայական ուժն ու ստեղծականությունը
  • ուժեղացնում է լեզվամտածողությունը, ասել է թե՝ կարողանում է ինքնաարտահայտվել, ներկայացնել իրեն, խոսքում  կիրառել արվեստագիտական տերմիներ, իր անձը բնութագրել ոչ միայն հասարակ բառերով, այլև սիմվոլներով և առարկաներով

   Բացի վերոնշյալից, հեղինակը գտնում է, որ սովորողները աստիճանաբար դառնում են էմոցիոնալ, ավելի ճիշտ են պատկերացնում շրջակա միջավայրը, գտնում են պատկերման գեղագիտական լուծումներ:[5]

  Ամփոփելով կերպարվեստի թեման, հղում անենք գեղարվեստի մասին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի տարածված խոսքերը.  «Այն ազգը, որը մնացել է առանց արվեստի, նշանակում է պոկվել է  կյանքը  սնուցող  զարկերակներից մեկը»:

Աղբյուր

 «Բոլորդ կարող եք դառնալ պատգամավոր, նախարար, անգամ նախագահ, սակայն արվեստագետ լինել չեք կարող…»

Աղբյուր

 

Անիմացիա

  Այսօր Թուրքիան ևս առաջատար տեղ է զբաղեցնում անիմացիոն ոլորտում, ունենալով բավականին լուրջ կազմակերպություններ, որոնք զբաղվում են անիմացիայով և գրաֆիկական դիզայնով: Այդ կազմակերպությունների շարքը կարող եք տեսնել, անցնելով այս հղմամբ:

  Անիմացիան, մեդիան և արվեստը միաժամանակ և՛  նման են միմյանց , և՛ տարբեր են միմյանցից: Անիմացիա(animātiō ) լատերենից թարգմանաբար նշանակում է «կենդանություն պարգևող գործողություն»: «Անիմացիոն ֆիլմ պատրաստելու համար պարտադիր է՞ ունենալ գծագրելու հմտություներ» հարցին պատասխանել է  Սաքարյա համալսարանի գիտաշխատող Օզգե Բայդաշ Սայըլգանը. « Անիմացիոն ֆիլմի պատրաստման համար անհրաժեշտ  չէ լավ գծագրիչ լինել: Ինչ նյութ էլ, որ լինի(գծագրում, տիկնիկ, լուսանկար, ստվարաթուղթ և այլն ) անիմատորը, երբ շարժում է իր առջևի  նյութը, դրան և՛ նշանակություն է փոխանցում, և՛ կյանք է պարգևում»:[6]

  Ի տարբերություն Թուրքիայի, զարգացած պետություններում  մինչդպրոցական և նախակրթական ժամանակաշրջանում, ստեղծականությանն ու արվեստին վերաբերող դասընթացներում,  երեխաներին  ցույց է տրվում, թե ի՞նչպես են ձևավորվել  և կիրառվում “Thaumatrope” և “Phenakistoscope” սարքերը: Երբ առաջին անգամ հայտնվել էին այս սարքերը կախարդական խաղալիքներ էին կոչվում և հիմնականում  ապահովում էին մուլտֆիլմերի տրամաբանության ու սկզբունքների ներգրավվածությունը: Իսկ Թուրքիայում մինչդպրոցական, նախակրթական և միջին դպրոցական մակարդակներում անիմացիայի հետ կապված կրթությունը, կամ էլ մասնագտեների կողմից գիտելիքների փոխանցումը այդքան էլ խնդրո առարկա չէ:  Դաս, որը կարող է ցույց տալ սովորողների մոտ ստեղծականությունը, ինչպես կերպարվեստն է՝ մի շարք դպրոցների և սովորողների կողմից անգամ լուրջ չի ընդունվում:

  Թուրքիայում, վերջին 30 տարրիներին աչքի է  ընկում անիմացիոն կրթական ծրագրերի տարածումը: Իսկ ակադեմիական առումով անիմացիոն դասընթացները առաջին անգամ՝ 1972թ. Գեղարվեստի պետական ակադեմիայի Գրաֆիկական արվեստի, Կինոյի և Հեռուստատեսային ֆիլմերի բաժնի դասախոսներ՝ պրոֆեսոր Նամըք Բայըքի և պրոֆ. Վեդաթ Արի կողմից են տրվել:

 Կրթության համար անհրաժեշտ համարվող  դասընթացներ կազմակերպվել է Եվրոպայում երկամյա կրթական համակարգ ունեցող որոշ քոլեջների փորձի հիման վրա: Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի նման երկրներից մի շարք մասնագետներ են գալիս Թուրքիա՝ սեմինարներ անցկացնելու:  Անիմացիոն սեկտորին վերաբերող Մելիհ Էմրե  Քյուչուքօղլուի 2017թ.  Հաշվետվության մեջ նշվում է, որ վերջին շրջանում ավարտական դասարաններում հատուկ մասնագետները գրաֆիկական դիզայն են դասավանդում: Պետությունը ևս բավական գումարներ է ներդնում այս ոլորտի զարգացման համար,  մասնավորապես Մշակույթի և Զբոսաշրջության նախարարության Կինոյի գլխավոր վարչությունը, Գիտության, Արդյունաբերության և Տեխնոլոգիաների նախարարությունը, Թուրքիայի գործարարների միությունը և Տեխնոլոգիայի զարգացման գոտին գլխավոր մեկենասներն են:[7]

  Ամփոփելով նշենք, որ Թուրքիայի պետբյուջեից, ըստ վերոհիշյալ հաշվետվության փոխանցած տվյալների, 2017թ. համար մոտ 50 միլիոն լիրա է հատկացվել անիմացիոն ոլորտին:

[1] Աղբյուր՝ http://www.psikolojibilgisi.com/sanat-neden-gereklidir.htm
[2] Աղբյուր՝ http://www.arabuloku.com/resim-sanati-nedir.html
[3] Աղբյուր՝ http://yeterlibilgi.blogcu.com/gorsel-sanatlar-ve-ozellikleri-nedir/11160117
[4] Աղբյուր՝ https://www.bestepebloggers.com/cocuk-gozuyle-resim-sanati/
[5] Աղբյուր՝ https://erorhan.wordpress.com/2016/11/22/okul-oncesi-sanat-egitimi-ve-gorsel-sanatlar/
[6]Աղբյուր՝ http://content.lms.sabis.sakarya.edu.tr/Uploads/69855/42961/animasyon.pdf
[7] Աղբյուր՝ https://www.bebka.org.tr/admin/datas/yayins/150/1496672765.pdf , էջ 85-88
Advertisements
Այս նյութը հրատարակվել է Ուսումնական նյութեր, Պատմություն, Թուրքիա-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s